Google Ads

Full Course

Level Up եղիր թվային մարքեթինգում, սովորի՛ր պրոֆեսիոնալ կառուցել Google Ads 4 տեսակի գովազդները, այն է՝
Search Ads
Video Ads
Display Ads
Shopping Ads
ADOBEADOBE
vector

Եթե ցանկանում ես լինել միջին և միջինից բարձր վարձատրվող թվային մարքեթինգի մասնագետ, ապա Google Ads-ի իմացությունեը պարտադիր է։ Դա կփաստեն բոլոր միջին և բարձր վարկանիշ ունեցող ընկերությունների աշխատանքի հայտարարությունները։

Սովորի՛ր՝ ինչպես ստեղծել արդյունավետ PPC գովազդներ Google Ads հարթակում, դարձի՛ր մրցունակ և բարձր վարձատրվող մասնագետ՝ տեղական և միջազգային շուկաներում։

ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Դասերը ներառում են միայն գործնականում կիրառվող ինֆորմացիա։
Ինֆորմացիան ներկայացվում է շատ պարզ և համակարգված մոտեցմամբ, ինչի շնորհիվ հեշտ կյուրացնեք նույնիսկ բարդ թվացող նյութը։
Դասընթացը կազմված է սեփական փորձով մշակված և հաջողած ստրատեգիաների հիման վրա։
Դասընթացում ներառված են գործնական առաջադրանքներ իրական նախագծի օրինակով, որոնք կատարելու դեպքում դասի ավարտին կունենաք ստրատեգիապես և տեխնիկապես ճիշտ կառուցված գովազդներ։
Քննարկելու ենք գործնական քեյսեր, որպեսզի հասկանանք՝ մարքեթինգային կոնկրետ խնդիրների դեպքում ինչ լուծումներ կարելի է տալ՝ բիզնեսի նպատակներին հասնելու համար։
Խորությամբ ուսումնասիրելու ենք մասնագիտական գաղտնիքները, որպեսզի առանց վախենալուկառուցեք գովազդային արշավներև գրանցեք ցանկալի արդյունքներ։
Դասընթացը կարող եք ձեռք բերել և սկսել ցանկացած պահի, քանի որ օնլայն հանդիպումներն անցկացվում են անհատական ֆորմատով։

Դիտի՛ր անվճար

Այս պահին 2 վիդեոդասերն անվճար են։ Պարզապես ընտրեք փաթեթներից 1-ը, գրանցվեք և դիտեք։
Արդյունքում, դուք լիարժեք կպատկերացնեք` ինչ է PPC մարքեթինգը, որոնք են Google Ads գովազդների տեսակները, որտեղ են ցուցադրվում, ինչ տեսք են ունենում և մարքեթինգային ինչ խնդիրներ են լուծում։

Հե՜յ, 2 վիդեոդասերն անվճար են։cta-1-img

ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ԴԱՍԸՆԹԱՑԸ

Թվային մարքեթինգի մասնագետների

ովքեր ցանկանում են՝
  • Level up լինելմարքեթինգային կարիերայում և իրականացնել արդյունավետ գովազդային արշավներ Google Ads-ում
  • Դառնալ մրցունակ մասնագետ և աշխատել միջազգային ընկերություններում
  • Ներառել Google գովազդները մարքեթինգային ստրատեգիայում՝ ապահովելով բիզնեսի ցանկալի ROI
  • Աշխատել որպես ֆրիլանսեր՝ մատուցելով Google Ads գովազդային ծառայություններ

SMM/SEO ֆրիլանսերների

ովքեր ցանկանում են՝
  • Մատուցել նաև Google Ads-ի ծառայություններ և վարձատրվել ավելի շատ
  • Աշխատել միջազգային ընկերությունների հետ՝ ապահովելով գոհացնող արդյունքներ
  • Ունենալ մասնագիտական աճ

Մարքեթինգային ընկերությունների

որոնք ցանկանում են՝
  • Վերապատրաստել իրենց աշխատակիցներին
  • Ընդլայնել մարքեթինգային ծառայությունները՝ մեծացնելով միջին չեկի արժեքը
  • Ընդլայնել բիզնեսի աշխարհագրությունը՝ աշխատելով միջազգային ընկերությունների հետ
01

Դասընթացի ձևաչափը

  • Այն բաղկացած է 9 մոդուլից։
  • Յուրաքանչյուր մոդուլ ներառում է վիդեոդասեր, առաջադրանքներ, և անհրաժեշտության դեպքում նաև այլ նյութեր: Վիդեոդասերը կարող եք դիտել Ձեզ հարմար ժամի և Ձեզ հարմար վայրից։
  • Յուրաքանչյուր մոդուլի առաջադրանք կատարելուց հետո պետք է ուղարկել, որպեսզի ստուգվեն և ստանաք ուղղորդում՝ մենթորության ֆորմատով*
  • Ստանդարտ և Պրեմիում փաթեթները ներառում են նաև լայվ անհատական հանդիպումներ՝ 1.5-2 ժամ տևողությամբ, որի ընթացքում կամրապնդենք նյութը, կքննարկենք առաջադրանքները, և կպատասխանեմ Ձեր հարցերին։*
  • Դասընթացի տեմպը և անհատական դասերի օրերը համաձայնեցվում են մասնակցի հետ։ *
  • Դասընթացը արդյունավետ յուրացնելու համար պետք է դիտել վիդեոդասերը և կատարել առաջադրանքները մինչ օնլայն հանդիպումը։ *
  • Լայվ հանդիպումները ևս ձայնագրվում են և տեղադրվում կրթական հարթակի՝ Ձեր անձնական հաշվում։ *

*Ստանդարտ կամ պրեմիում փաթեթներն ընտրելու դեպքում

02

Դասընթացի գրանցում և մեկնարկ

  • Դասընթացին գրանցվելուց անմիջապես հետո Դուք կունենաք հասանելիություն կրթական հարթակին, ինչպես նաև 24 ժամվա ընթացքում կապ կհաստատենք Ձեզ հետ՝ անհատական դասերի օրերը հստակեցնելու համար։ *
  • Գրանցումից հետո՝ մինչ դասընթացը սկսելը, կունենանք օնլայն հանդիպում Zoom հարթակում՝ մինչև 15 րոպե տևողությամբ, որի ընթացքում կծանոթանանք և կքննարկենք դասընթացի անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը։ *

*Ստանդարտ կամ պրեմիում փաթեթներն ընտրելու դեպքում

03

Գործնական առաջադրանքներ

  • Առաջադրանքներն ունեն փուլային կառուցվածք, և դրանք քայլ առ քայլ կատարելու դեպքում, Դուք կունենաք գրագետ կառուցվածքով գովազդային հաշիվ (Google Ads account) և գովազդային արշավներ (сampaigns)։
  • Առաջադրանքները կարող եք կատարել Ձեր նախընտրած նախագծի օրինակով, իսկ եթե չունեք, ապա այն Ձեզ կառաջարկվի։
04

Ձեր արդյունքը դասի ավարտին

  • Առաջադրանքները կատարելու դեպքում Դուք կկարողանաք պրոֆեսիոնալ կերպով տեղադրել Google Search, Display, Video (YouTube),Shopping գովազդներ՝ ապահովելով բիզնեսի համար նպատակային արդյունք։
  • Կզարգանա նաև Ձեր մարքեթինգային մտածողությունը, և գործնականում կկարողանաք լուծել մարքեթինգային խնդիրները Google Ads գովազդների միջոցով։

ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ

Արփինե Փանոսյան

PPC Marketing Team Lead` Eworld միջազգային e-commerce ընկերությունում

  • Ավելի քան 8 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգում
  • Ավելի քան 3 տարվա դասավանդման փորձ
  • Կառավարել է օրական ավելի քան 5000$ բյուջե ունեցող Google Ads նախագծեր
  • Հենց այս դասընթացի ծրագրով իրականացրել է PPC Marketing-ի ինթերնշիփ ծրագիր Eworld միջազգային e-commerce ընկերությունում, որից անմիջապես հետո թիմին միացել է 4 մասնակից
  • Ակադեմիական կրթությունը՝ մարքեթինգի բակալավրի և մագիստրոսի աստիճան

Դասընթացի մեկնարկը՝ 06.12.2023

Օր
Ժամ
Րոպե
Վայրկյան

ՓԱԹԵԹՆԵՐ

Ինքնուրույն
85.000 ֏
  • Վիդեոդասեր
  • Պրեզենտացիոն նյութեր
  • Ձևանմուշներ (templates) և ուսումնական նյութեր
  • Գործնական առաջադրանքներ (առանց հետադարձ կապի)
  • 90 օր հասանելություն
Ստանդարտ
120.000 ֏
  • Վիդեոդասեր
  • Պրեզենտացիոն նյութեր
  • Ձևանմուշներ (templates) և ուսումնական նյութեր
  • Գործնական առաջադրանքներ (ստուգվում և ուղղորդվում են)
  • 4 oնլայն անհատական հանդիպում՝ մենթորության ֆորմատով
  • Մասնակցության սերտիֆիկատ
  • 180 օր հասանելություն
Պրեմիում
200.000 ֏
  • Վիդեոդասեր
  • Պրեզենտացիոն նյութեր
  • Ձևանմուշներ (templates) և ուսումնական նյութեր
  • Գործնական առաջադրանքներ (ստուգվում և ուղղորդվում են)
  • 8 oնլայն անհատական հանդիպում՝ մենթորության ֆորմատով
  • Մասնակցության սերտիֆիկատ
  • 360 օր հասանելություն

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Վստահաբար այո՛, քանի որ դասընթացը ներառում է շատ մանրամասն ինֆորմացիա և բազմաթիվ ալգորիթմական գաղտնիքներ՝ ամեն բաժնի և կարգավորման (settings) հետ կապված։

Դասընթացը նաև կառուցված է հաջողված և թեստավորված ստրատեգիաների հիման վրա, որին տիրապետելով կկարողանաք միանգամից պրոֆեսիոնալ կառուցվածքով ստեղծել գովազդային արշավներ։

Սակայն, եթե դեռևս տատանվում եք և չեք կարողանում գնահատել՝ որքանով եք տիրապետում Google Ads-ին, ապա կարող եք կապ հաստատել ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերով, և մենք միասին կքննարկենք։
Իհարկե։ Դասընթացը սկսում ենք 0-ից և մանրամասն քննարկում բոլոր բաժինները։ Օնլայն հանդիպումների ժամանակ Դուք ունենում եք նաև հարցեր տալու և առաջադրանքները քննարկելու հնարավորություն։
Վիդեոդասերն ու կրթական այլ նյութերը առկա կլինեն կրթական հարթակի՝ Ձեր անհատական հաշվում, իսկ լայվ հանդիպումներն անցկացվում են Zoom հարթակում։
Այո
Գրանցվել դասընթացին